Արցախցիներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի շահառուների նոր խմբերի դիմումներն ընդունվում են
16.04.2024 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաեւ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաեւ 2020 թ․ հետո ԼՂ-ից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։
Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հարթակ եւ մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Նշվում է, որ համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: