Փաշինյան. Առեւտրի հիմնական ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով

15.04.2024 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որեւէ քաղաքական եւ, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի»։

«Հայկական եւ ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը եւ զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։

Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առեւտրի եւ ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի», - ասել է Փաշինյանը Egemen Qazaqstan եւ Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում:
Դիտում՝ 8229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW