ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ «մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան»։ «Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն եւ ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը եւ նորարարությանը: Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ եւ գործում են պարզեցված ընթացակարգեր», - ասել է կառավարության ղեկավարը Egemen Qazaqstan եւ Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանը հետեւողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առեւտրային քաղաքականություն»: Tweet Դիտում՝ 1204