HSBC-ն վաճառում է Արգենտինայի ստորաբաժանումը

10.04.2024 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
HSBC-ն $550 միլիոնով վաճառում է իր արգենտինական ստորաբաժանումը երկրի խոշորագույն մասնավոր ֆինանսական հոլդինգին՝ Grupo Financiero Galicia-ին։

«HSBC Argentina-ն մեծապես կենտրոնացած է ներքին շուկայի վրա եւ նրա կապը մեր միջազգային ցանցի հետ սահմանափակ է: Նաեւ այս բիզնեսը զգալի անկայունություն է ստեղծում HSBC խմբի շահույթի համար»,- ասել է HSBC-ի գործադիր տնօրեն Նոել Քուինը:

Գործարքը պետք է ավարտին հասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:



HSBC-ն վերակազմավորում է բիզնեսը 2019 թվականի վերջից՝ ավելի բարձր աճի տեմպեր ունեցող շուկաների վրա կենտրոնանալու համար, մասնավորապես, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում:

Այս տարի HSBC-ն վաճառել է իր կանադական բիզնեսը Royal Bank of Canada բանկին $10,1 միլիարդով եւ ավարտել է մանրածախ բիզնեսի վաճառքը Ֆրանսիայում:

2024թ. փետրվարին հայտարարվել էր HSBC Armenia-ն Արդշինբանկին վաճառելու մասին։
Դիտում՝ 4866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW