Արցախից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը կներվեն
04.04.2024 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ որոշումը կտարածվի շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորության վրա:
«Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչեւ 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները:
Ֆինանսական կազմակերպություններում ներկայում պահվում է շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր: Մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետեւյալն է. մինչեւ 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, եւ 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»:»:
Նա նշել է, որ որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն եւ պարտքի ներման համաձայնագիր կնքել:
Պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: