Վերաբրենդավորվել եւ վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

03.04.2024 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Կոմիտաս» մասնաճյուղ
Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին։

«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից է։ Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները եւ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարեւոր փոփոխությունները եւ մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս», - նշել է Ֆասթ Բանկի տարածաշրջանային կառավարիչ Մհեր Հարությունյանը։

Բանկից հայտնել են, որ ակտիվ աշխատում են առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը եւ նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։

Մանրամասները՝ բանկի տեսանյութում։

Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW