Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
29.03.2024 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաեւ հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների եւ ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:
Ըստ Global Finance-ի, մրցանակակիր բանկերն աչքի են ընկել բարդ շուկայական պայմաններում իրենց հաճախորդների կարիքներին հոգատարությամբ արձագանքելու եւ լավ արդյունքներ արձանագրելու կարողությամբ։ Ըստ պարբերականի, արագ փոփոխվող տոկոսադրույքների պայմաններում հաղթող կազմակերպությունները կարողացել են խելամտորեն կառավարել իրենց ակտիվներն ու պարտավորությունները:
«Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը: «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մշտապես փոփոխվող պայմաններում առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաեւ ապահովում են երկարաժամկետ հուսալիություն ու տեխնոլոգիական նորարարություն»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
«Մեզ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը։ Այս ձեռքբերումը վկայում է մեր թիմի՝ բիզնեսի բոլոր ուղղություններով գերազանց արդյունքներ ապահովելու հանձնառության մասին։ Այն նաեւ ընդգծում է տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս արագորեն հարմարվել փոփոխվող միջավայրին եւ, ամենակարեւորը, արձագանքել մեր հաճախորդների ընդլայնվող կարիքներին: Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ «Լավագույն բանկ» մրցանակը նոր խթան կհանդիսանա հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության հասնելու ճանապարհին», - ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ եւ չորրորդ տարին անընդմեջ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: