Մարտի 26-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում գտնվող Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Կրթահամալիրի աշակերտները ծանոթացել են Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին եւ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջել Ընկերության արտադրական տարածքներում եւ այցելել բացահանք:Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, որոնք եղել են հանքավայրում եւ ֆաբրիկայում։ ԶՊՄԿ այցելել են ամենատարբեր մասնագիտության եւ հետաքրքրության տեր մարդիկ՝ լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, աշակերտներ ու պարզապես զբոսաշրջիկներ։ «Ընկերությունը կարեւորում է նման ճանաչողական այցերը եւ համարում, որ սա հանրային իրազեկման արդյունավետ միջոց է՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող ոլորտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները։ Ոգեւորիչ է նաեւ այն հանգամանքը, որ ոլորտով հետաքրքրվողների թիվն աճում է։ Այցելուները ցանկանում են սեփական աչքով տեսնել Ընկերության կողմից ներդրած տեխնոլոգիաներն ու բնության վրա ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը։ Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում եւ ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7851