Թույլատրվել է “Արդշինինվեստբանկի” պարտատոմսերի վաճառքը ՀՖԲ-ում
23.12.2008 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ պարտատոմսերն դեկտեմբերի 22-ից վաճառքի են հանվել Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ Cbond ազատ հարթակում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀՖԲ մամլո ծառայությունում, վաճառքի են հանվել բանկի 150 000 պարտատոմսեր` 10 000 դրամ անվանական արժեքով եւ տարեկան 10 տոկոս եկամտաբերությամբ; թողարկումը մարման է ենթակա 2009 թվականի դեկտեմբերի 5-ին:
Պարտատոմսերին շնորհվել է ASBKB1 բորսային հապավումը:
Ներկայումս ՀՖԲ-ում շրջանառվում են պարտատոմսերի 13 թողարկումներ: Նրանցից երկուսը ցուցանշվում են Abond կարգում, 10 թողարկում` Bbond կարգում, իսկ մեկ թողարկում վաճառքի է հանվել Cbond ազատ հարթակում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: