IDBank-ը շարունակում է աջակցել «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին
23.03.2024 | 08:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Պանելային քննարկման ընթացքում Տիգրան Մխիթարյանը խոսել է բիզնեսի աճի հարցում բնապահպանական ծրագրերի դերի ու շրջակա միջավայրի կայունության եւ բնապահպանության գործում ընկերությունների ներգրավվածության կարեւորության մասին։
Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ IDBank եւ Իդրամ ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է։
«Պատահական չէ, որ արդեն երկրորդ անգամ Իդրամի եւ Բանկի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր աջակցությունն է ցուցաբերում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին», - ասել է Տիգրան Մխիթարյանը։
2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 10 757 867 դրամն, ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին։ Արդյունքում ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց, ու IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ տնկվեց Ջրաշենում:
«Իմ անտառ Հայաստանը» հիմա կրկին «Մի դրամի ուժի» շահառուն է. ընթացիկ ամսվա՝ մարտի ընթացքում հաճախորդների վճարումների դիմաց կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: