ՊԵԿ-ը գործարկել է ֆիզանձանց էլ. ծառայությունների միասնական համակարգը

22.03.2024 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը. https://self-portal.taxservice.am/։

Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։



«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։

ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:

«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդականությունը կարող եք գտնել այստեղ։ Իսկ այդ տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա տուգանք։
Դիտում՝ 2364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW