Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում, բաց չթողնելով այս կարեւոր առիթը, յուրահատուկ կերպով են շնորհավորել հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցել։Այսօր IDBank-ի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումն իրականացրել է բանկի ղեկավար կազմը՝ հաճախորդներին օգնելով կատարել անհրաժեշտ գործարքները, պատասխանելով նրանց հուզող հարցերին ու առաջարկելով նրանց կարիքներին համապատասխան ծառայություններ։«Հաճախորդների արձագանքներից միանգամից հասկացանք, որ անակնկալը ստացված էր․ այս փոքրիկ քայլով ուզում էինք շնորհավորել մեր հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու, մեր ծառայություններից օգտվելու եւ մշտապես մեր կողքին լինելու համար»,- ասել է IDBank-ի գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը. նա սպասարկում էր հաճախորդներին անկի «Մալաթիա» մասնաճյուղում։IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հենց հաճախորդներն են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել ամեն օր։ «Մենք մշտապես կատարելագործում ենք մեր պրոդուկտներն ու սպասարկման որակը՝ լավագույն փորձառությունը տրամադրելով մեր հաճախորդներին»,- ասել է Անդրանիկ Անդրեասյանը՝ հիշեցնելով նաեւ, որ այս պահին բանկի ամենապահանջված քարտերի համար գործում է բացառիկ առաջարկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը եւս աշխատանքային օրն անցկացրել է մասնաճյուղում՝ հաճախորդներին սպասարկելով ու պատմելով բանկի ու Իդրամի համատեղ թվային հարթակի՝ Idram&IDBank հավելվածի մասին։ «Թվայնացման դարաշրջանում հաճախորդի համար կարեւոր է ստանալ թվային ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ եւ միաժամանակ մի քանի հարց հեռավար տարբերակով կարգավորել։ Մենք մեր բոլոր թվային հարթակներում առաջին հերթին հաշվի ենք առնում հաճախորդի հարմարավետությունն ու մատուցվող ծառայությունների արագությունն ու որակը։ Իհարկե շարունակում ենք նորարար, ժամանակակից ծառայությունների ներդրումն ու զարգացումը, մեծապես հաշվի առնելով հենց մեր հաճախորդների կարծիքներն ու պահանջները»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։Հաճախորդներին այսօր սպասարկել է նաեւ բանկի կորպորատիվ տնօրեն Տիգրան Մխիթարյանը: Նա հիշեցրել է բանկի կորպորատիվ առաջարկների մասին՝ բիզնեսի համար նախատեսված փաթեթային լուծումներ, որոնք ստեղծված են լուծելու բիզնեսի մարտահրավերները։ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ բանկը իր հաճախորդներին ընդունում է որպես գործընկեր եւ ամեն կերպ նպաստում է նրանց բիզնեսի եւ ֆինանսական բոլոր գործարքների ապահով եւ արդյունավետ իրականացմանը։ Լիդա Սաֆարյանը հիշեցրել է, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ կարելի է դառնալ ձեռք բերելով Բանկի պրեմիում դասի քարտերից ցանկացածը։Բանկի տարբեր մասնաճյուղերում սպասարկում են իրականացրել նաեւ բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն Արման Ասատրյանը, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը, Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Գագիկ Մուրադյանը, Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Սամվել Ղուլյանը, Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։Նշվում է, որ IDBank-ը իր ցանկացած պրոդուկտ եւ առաջարկ կառուցում է հաճախորդի շուրջ եւ հաճախորդի համար՝ տարվա բոլոր օրերին։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11075