«Լույս». Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է
13.03.2024 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /


Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային եւ միջերկրային համեմատություններ:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է եւ կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։
«Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Հիշեցնենք, որ 2020 եւ 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:
Այս տարվա զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
Զեկույցում ընդգրկված աշխարհի 176 երկրների ՏԱԻ-ն հաշվարկվում է որպես 4 խմբում խմբավորված 12 ենթաինդեքսների միջին թվաբանական: Հայաստանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստը «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է։ Խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաեւ «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով եւ հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
Նախորդ տարվա համեմատ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի 3 միավորով անկման պատճառով Հայաստանը այս ենթաինդեքսի գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «չափավոր ազատ» երկրների խումբ` հիմնականում պայմանավորված բարձր գնաճի պատճառով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ագրեսիվ զսպող քաղաքականությամբ։ Ի դեպ, «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի գծով նախորդ տարում եւս անկում է գրանցվել 7 միավորով»«- ասված է զեկույցում:
Նշվում է, որ Հայաստանը «հիմնականում ազատ» երկրների խմբից «չափավոր ազատ» երկրների խումբ է տեղափոխվել նաեւ «Հարկաբյուջետային կայունություն» ենթաինդեքսի գծով, քանի որ դրա մեծությունը նվազել է 2.3 միավորով.
«Այս փաստը, թերեւս, պայմանավորված է վերջին տարիներին պարտքային միջոցների ավելացմամբ, որոնք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու փոխարեն մեծամասամբ հատկացվել են ընթացիկ ծախսերին: Ի դեպ, այս ենթաինդեքսի գծով անկում է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ։
Հայաստանը 12 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Հարկային բեռ» ենթաինդեքսի գծով է համարվում տնտեսապես «ազատ» երկիր, իսկ «Արդարադատության արդյունավետության» գծով դասվում է տնտեսապես «ճնշված» երկրների շարքին»:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: