Visa-ի փոխնախագահ է նշանակվել Քրիստինա Դորոսը

05.03.2024 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Քրիստինա Դորոս
Visa-ն Քրիստինա Դորոսին նշանակել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար։

Նա կղեկավարի Visa-ի գործունեությունը եւ ռազմավարությունը 17 երկրում, ներառյալ՝ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան:

Առաջատար ֆինանսական հաստատություններում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Քրիստինա Դորոսը Visa-ին միացել է 2016-ից՝ ղեկավարելով տարածաշրջանային Հիմնական պրոդուկտների թիմը եւ համակարգելով Հիմնական պրոդուկտների (Debit, Credit եւ Premium) աշխատանքը, Loyalty հարթակի մշակումը, Digital Solutions-ն ու Push Payments-ը։ 2019-2021 թվականներին նա ստանձնել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերի պաշտոնը, իսկ այնուհետեւ շարունակել է համակարգել բիզնեսը Կենտրոնական Ասիայում:

Խոսելով նոր նշանակման մասին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն ասել է. «Մենք ուրախ ենք ողջունել Քրիստինային որպես CISSEE տարածաշրջանի նոր ղեկավար: Բանկային ոլորտում ավելի քան երկու տասնամյակի փորձը, ներառյալ Visa-ում իննամյա պաշտոնավարումը Քրիստինային եզակի հնարավորություն է ընձեռում գլխավորելու ամբողջ տարածաշրջանում վճարումների ոլորտում նորարարությունների գործընթացը: Վստահ եմ, որ նրա նոր նշանակումը կարեւոր նշանակություն կունենա շուկայի աճի խթանման եւ տարածաշրջանում ռազմավարական գործընկերության զարգացման գործում»:

«Քանի որ ես Visa-ի բիզնես գործառնությունների մասով ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնում, պատրաստվում եմ ավելի սերտորեն աշխատել մեր ավելի լայն շրջանակի հաճախորդների եւ գործընկերների հետ՝ Visa-ի նորարարական ցանցի միջոցով ավելի նորարարական վճարային լուծումներ բերելով CISSEE տարածաշրջան եւ շարունակելով փողի արագ, անվտանգ եւ հեշտ շրջանառությունը», - ասել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Քրիստինա Դորոսը։
Դիտում՝ 5285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai