Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի եւ դրան հետագա շարունակականության ապահովման կարեւորությունը:Անտոնելլա Բասանին եւս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ ավարտական փուլում է Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով ՀՀ առաջնահերթությունները:«Քննարկվել են նաեւ վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա սկզբունքներին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներին համապատասխան վստահություն հայտնել, որ այն կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 890