Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը Համաշխարհային բանկի (ՀԲ) կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդի հետ հանդիպմանը կարեւորել է ՊԵԿ եւ ՀԲ արդեն կայացած համագործակցությունը:ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը Ռուստամ Բադասյանն ընդգծել է ՀԲ առանցքային դերը ՀՀ հարկային եւ մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը եւ դրանց հետագա զարգացման կարեւորությունը։ Էդրիան Ֆոզզարդը նշել է, որ ՊԵԿ-ը որպես մաքսային եւ հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության եւ վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին եւ մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։ Tweet Դիտում՝ 1248