«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 20%-ը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը:Այսօրվա նիստում ընդունվել է նվիրատվությունը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է վարչապետի աշխատակազմին: 25.01.2024 | 09:56 Վիվա-ՄՏՍ-ի բաժնետոմսերի 20%-ը կպատկանի պետությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը.«ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կազմակերպությունում մասնակցություն եւ ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների եւ բաժանորդների ներկայությունը եւ մասնակցությունն ապահովի ընկերությունների կառավարման գործում: Պետք է մեր քաղաքականությունները վարենք այնպես, որ ընկերություններն իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգով: Սա շատ կարեւոր է: Սա այն պարագան է, երբ ընկերությունները, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, իրենց բաժնետոմսերը հանում են վաճառքի եւ դառնում են բաց բաժնետիրական ընկերություն»:Նա նշել է, որ այս նվիրատվությունն ընդունելով՝ կառավարությունն այլ ընկերություններին ուղերձ է հղում՝ ոչ թե նվիրատվություն անել, այլ բաց բաժնետիրական քաղաքականություն վարել:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընկերության կողմից որոշակի թվով բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն հայտարարելը նշանակում է ընկերության թափանցիկություն.«Այս համակարգը շատ օգնում է, որ կառավարությունը, հարկային մարմինները, շատ չչարչարվեն՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ հարկային պատշաճ կարգապահություն ապահովելու համար: Երկարաժամկետում պետք է մտածենք, թե ինչ մեխանիզմներ պետք է դնենք: Որոշակի խթաններ են նախատեսվել, որ այն ընկերությունները, որոնք որոշում են գնալ բաց բաժնետիրացման ճանապարհով, բորսա հասնելու նրանց ծախսերի որոշակի մասը նաեւ սուբսիդավորվում է եւ խրախուսվում»: Tweet Դիտում՝ 2026