Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հայտարարել է բաժնետիրոջ փոփոխության եւ այլեւս ռուսական «ՄՏՍ» խմբի մաս չհանդիսանալու մասին: Վիվա-ՄՏՍ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց», - ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը:«Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի եւ ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։ Հեռահաղորդակցության ոլորտում նրանց բազմակողմանի փորձը, որը զուգորդվում է ոլորտային հատուկ գիտելիքներով եւ հեռանկարային մոտեցումներով, նրանց դարձնում է ոլորտի առանձնահատկություններին տիրապետող արժեքավոր մասնագետներ: Ավանդական դերերից բացի՝ նրանց գիտելիքները տարածվում են նաեւ զարգացող տեխնոլոգիաների եւ շուկայի միտումների վրա՝ դրանք դիրքավորելով որպես արժեքավոր ակտիվ այս դինամիկ ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1744