Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերում կառավարության որոշմամբ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետեւյալ փոփոխությունները՝• Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով ծրագրից կկարողանան օգտվել նաեւ Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչեւ 2024թ․ հունվարի 31–ը, եւ նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։• Ծրագրի վճարման ցուցակի ձեւավորման ժամկետը կերկարաձգվի մինչեւ մարտի 20–ը։Կոմունալ ծախսերի եւ ժամանակավոր կացարանների վարձավճարների համար վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետեւյալ փոփոխությունները՝ • Ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաեւ այն անձինք, որոնք ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։• Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաեւ նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։• Դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։• Ծրագրի շահառու կդառնան նաեւ այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։• Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետեւյալ փոփոխությունները՝• Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաեւ նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։• Դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։• Աջակցությունից կօգտվեն նաեւ այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։• Շահառու կդառնան նաեւ այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։• Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։ Tweet Դիտում՝ 4887