Փետրվարի 28-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության եւ ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) եւ միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը եւ տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի եւ Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում:Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.«Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարեւոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման եւ փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական եւ ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները եւ հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջեւ՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար»: Tweet Դիտում՝ 2204