Հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.7%-ով
26.02.2024 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 21%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 9.5%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 19.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 4.4%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ամսվա ընթացքում նվազել են համապատասխանաբար 0.9% եւ 0.3%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ամսվա ընթացքում ավելացել է 78.8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է շուրջ 2.1 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 61.4%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: