Փաշինյանն անդրադարձել է արտագնա աշխատողների հարկմանը

23.02.2024 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #արտագնա աշխատանք #հարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ըստ օրենքի՝ «արտագնա աշխատանքի մեկնողները նույնպես եկամտային հարկ պիտի վճարեն, աշխատանքի երկրում եւ Հայաստանում առկա եկամտային հարկի տարբերության չափով»:

Նա նշել է, որ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը փոխել:

«Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ: Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, մասնավորապես՝ Գեղարքունիքից, երբ վերադառնում են Հայաստան, պետք է նկատած լինեն, որ մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018 թվականից մինչեւ այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Սա միայն պետական ծրագրերով»,-ասել է նա՝ նկատելով, որ սա վերաբերում է բոլոր մարզերին:  

Փաշինյանի խոսքով՝ միայն Գեղարքունիքում, ընդհանուր առմամբ, 76 միլիարդ 980 միլիոն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր եւ պետական բյուջեի միջոցներով ծրագրեր են իրականացվել:    
Դիտում՝ 2161

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW