15 392 քաղաքացի հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս
23.02.2024 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար, եւ այս տարի արդեն մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրենք: Երբ մենք այս որոշումը կայացնում էինք, բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի»,- կառավարության նիստին ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսի էր, որ օրենսդրությամբ բնակարան վարձակալելու պարագայում հարկի վճարումը նախատեսված էր, սակայն գործնականում դա չի իրականացվել:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պարզ համակարգ է ներդրվել հարկային օրենսգրքում, որ եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձեւաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին եւ հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: