Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։ՊԵԿ-ից հայտնել են, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում, սակայն, եթե չի ստացել պետական գրանցում, պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։ Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) եւ հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե անձը դեռ հաշվառված չէ հարկային մարմնում եւ չունի հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող է ներկայացնել հայտարարությունը:«Հայտարարությունը, կից դիմումը եւ հարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը կարող եք ներկայացնել նաեւ առանց սպասարկման սրահ այցելելու՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։Եթե անշարժ գույքը վարձակալության եք հանձնել Հայաստանում եւ բնակվում եք արտերկրում, ապա hարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը, հայտարարությունը եւ կից դիմումը եւս կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակի միջոցով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:2023 թվականի համար անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով մինչեւ 2024 թվականի մայիսի 1-ը։Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հայտարարությունն անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել մինչեւ 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:Նշվում է, որ վարձակալությունից ստացվող եկամտի դադարեցման դեպքում եւս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։Առավել մանրամասն՝ ՊԵԿ տեսահոլովակում: Tweet Դիտում՝ 2488