Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող են ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր կնքել 2024 թվականի ընթացքում։Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին։«Ակնկալում եմ, որ 2024 թվականի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Եթե առաջիկա ամիսներին դրանք իսկապես իրականացվեն, եւ կողմերը փոխզիջումների գնան, ապա բանակցությունները կարագանան»,- ընդգծել է պետնախարարը։ԱՄԷ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։ Այս ընթացքում կողմերն անցկացրել են խորհրդակցությունների երկու փուլ։Ինչպես ավելի վաղ հաղորդել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, կկարգավորի սակագների ազատականացման, մաքսային եւ արդյունաբերական համագործակցության, էլեկտրոնային առեւտրի եւ մտավոր սեփականության, առեւտրի պաշտպանության միջոցառումները: Tweet Դիտում՝ 4645