Հունվարին թուրքական արտահանումը Ռուսաստան կրճատվել է 30%-ով

22.02.2024 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #արտահանում
Թուրքական արտահանման ծավալը Ռուսաստան 2024 թվականի հունվարին նվազել է 30,4 %-ով 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների Ասամբլեայի տվյալները։

2024 թվականի հունվարին թուրքական արտահանումը Ռուսաստան կազմել է $ 551,1 մլն, իսկ 2023 թվականի հունվարին այդ ցուցանիշը կազմել էր $ 792,1 մլն։

Քիմիական արտադրանքի արտահանման ոլորտում անկումը կազմել է 41.1%, թարմ բանջարեղենի եւ մրգերինը՝ 20.4%, ավտոմեքենաներինը՝ 7.6%։

Մեքենաշինության արտադրանքի արտահանումը նվազել է 23,9%-ով, էլեկտրոնիկայի եւ էլեկտրատեխնիկայի արտադրանքի արտահանումը` 48,8%-ով։
Դիտում՝ 5710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW