Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ IDBank-ն Արցախից բռնի տեղահանված երեխաների համար հեքիաթի ընթերցում էր կազմակերպել։ Միջոցառմանը եկել էր նաեւ Idram Junior-ը՝ իր հետ բերելով անակնկալ նվերներ երեխաների համար։Բանկի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ցանկացել են Գիրք նվիրելու օրը առանձնահատուկ դարձնել երեխաների համար։ «Գիրքը եւ ընթերցանությունն այսօր PR-ի կարիք ունեն, եւ մենք չէինք կարող առիթը բաց թողնել եւս մեկ անգամ խոսելու գրքի, դրա կարեւորության մասին։ Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ որոշեցինք Արցախից տեղահանված մեր կրտսեր բարեկամների համար փոքրիկ տոն կազմակերպել, ու մեր պատկերացմամբ՝ հեքիաթի ընթերցումն ամենալավ ընտրությունն էր, հատկապես, որ Իդրամ Ջունիորն էլ մեզ միացավ ու ուրախ րոպեներ պարգեւեց երեխաներին։ Շնորհակալ ենք նաեւ Խնկո Ապոր անվան գրադարանին մեզ հետ այսքան մեծ պատրաստակամության համագործակցելու համար, եւ շնորհակալություն Արփի Մաղաքյանին երեխաներին հեքիաթային րոպեներ պարգեւելու համար»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Երեխաների համար հեքիաթն ընթերցել է հենց հեղինակը՝ Արփի Մաղաքյանը.«Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց երեխաներին փոքր-ինչ կտրել առօրյայից ու տեղափոխել նրանց հեքիաթի աշխարհ։ Այս օրը միշտ յուրահատուկ է դպրոցահասակ երեխաների համար, մենք էլ որոշեցինք դառնալ նրանց տոնի մի մասնիկը»: Բանկից հայտնել են, որ երեխաները մեծ ոգեւորությամբ են լսել հեքիաթը անմիջապես հեղինակի ընթերցմամբ՝ ակտիվ մասնակցելով ընթացքին, պատասխանելով հարցերին ու շփվելով հեղինակի հետ, իսկ վերջում նաեւ նվեր ստացել հեղինակի գիրքը։Խնկո Ապոր գրադարանի կողմից Մանկապատանեկան գրքի երեւանյան 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման առթիվ տասներկու պատանի ճանաչվել է 2023 թվականի լավագույն ընթերցող՝ ստանալով հավաստագրեր եւ մրցանակներ գրադարանի կողմից։ Հաղթող պատանիները մրցանակներ են ստացել նաեւ Ջունիորի կողմից։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7561