Փետրվարի 21-ից 22-ը Edux կրթական ակադեմիայում EY Հայաստան ընկերության տրանսֆերային գնագոյացման պրակտիկայի ղեկավար Նարեկ Ներսիսյանը կվարի «Տրանսֆերային գնագոյացում՝ հայացք պրակտիկայից» դասընթացը։ Տրանսֆերային գնագոյացման պրակտիկ փորձի հիման վրա, գործառնական ու կիրառելի հմտություններով հարուստ դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա միանգամայն ճշգրտությամբ պատկերացնել ու կիրարկել տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ գիտելիքները։ Դասընթացը նախատեսված է խոշոր և միջազգային կազմակերպությունների գլխավոր հաշվապահների, ֆինանսական բաժնի ղեկավարների համար: Դասընթացը ներառում է`- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման գործընթացը ՀՀ-ում- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման բաժինների օրինակներ- Տրանսֆերային գնագոյացման հարկային օրենսգրքի հոդվածների մեկնաբանում- Տրանսֆերային գնագոյացման հարկային օրենսդրության փոփոխության նախագծի կարևորագույն կետերի քննարկում- Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկ- Համադրելի ընկերությունների որոնման գործընթաց- Տրանսֆերային գնագոյացման տվյալների բազաներ մեկնաբանություն- Տրանսֆերային գնագոյացման հարկային օրենսգրքի հոդվածների մեկնաբանումԳրանցվելու համար պետք է զանգահարել +374 96 54 55 44 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 1409