Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
16.02.2024 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ նախկին նախարարը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել:
Արմենպրեսը մեջբերում է Տիգրան Եգորյանին.
«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ։ Պարոն Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում։ Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են եւ հիմնականում ենթադրությունների մակարդակում են»։
Փաստաբանը նշել է, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր իր հրաժարականի մասին եւ նույն օրը նախագահի հրամանգրով ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: