Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ն (Հայաստան) «Dubai Cyber Force»-ի ծրագրի շրջանակում ստացել է Դուբայի կառավարությանը կիբեռանվտանգության ծառայություններ մատուցելու հավաստագիր՝ 8 ընկերությունների շարքում լինելով միակ հայկականը: Ծրագիրը կյանքի է կոչվել CREST-ի և Դուբայի էլեկտրոնային անվտանգության կենտրոնի (DESC) համատեղ ջանքերով և նշանակալից հիմնաքար է տարածաշրջանում կիբեռանվտանգության չափանիշների բարձրացման և նորարարության խթանման գործում:«Dubai Cyber Force» ծրագիրը, որը նախաձեռնվել է Դուբայի կիբեռ ինովացիոն պարկի (DCIPark) շրջանակում, նպատակ ունի բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը՝ տրամադրելով հավաստագրված ծառայություններ մատուցողներին և որակավորված մասնագետներին Դուբայի կիբեռանվտանգության շուկայի ավելի մեծ հասանելիություն: Այս նախաձեռնությունը խթանում է համագործակցությունը Դուբայի պետական կառույցների, կիսակառավարական մարմինների և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների (CII) շրջանում՝ ուժեղացնելով թվային անվտանգության ամրապնդման և զգայուն տվյալների պաշտպանությունը ապահովելու քայլերը: Իր սկզբնական փուլում ծրագիրը կենտրոնանալու է այն ընկերությունների և մասնագետների հավաստագրման վրա, որոնք առաջարկում են ներթափանցման փորձարկման և միջադեպերի արձագանքման ծառայություններ (Penetration Testing, Incident Response services):Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ի (Հայաստան) բաժնետեր, կիբեռանտվանգության, տեխնոլոգիաների և գործարար ռիսկերի ծառայության բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանն ասել է. «Գրանթ Թորնթոն Հայաստանը 2017 թ. սեպտեմբերից CREST- ի հավատարմագրված անդամ է, և այժմ էլ մենք անչափ ուրախ ենք «Dubai Cyber Force»-ի ծրագրի շրջանակում ընդգրկվելու կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող առաջին ընկերությունների շարքում: Այս հավաստագրումը, անկասկած, Գրանթ Թորնթոն Հայաստանին կօգնի ընդլայնել իր բիզնեսի սահմաններն, ինչպես նաև կիբեռանվտանգության մեր ծառայությունների համար նոր հնարավորություններ կստեղծի: Այս հավաստագրումը մեր աշխատանքի իրավասության, մասնագիտական փորձի և որակի ճանաչումն է, ինչպես նաև Գրանթ Թորնթոնի մեր թիմի հանձնառությունը՝ ստեղծելու բացառիկ փորձ մեր հաճախորդների համար»:Գրանթ Թորնթոն Հայաստանը պատրաստակամ է «Dubai Cyber Force» ծրագրի շրջանակում ստացած իր հավաստագիրը ծառայեցնել կիբեռանվտանգության ոլորտում որակյալ ծառայություններ մատուցելու և Դուբայի թվային ենթակառուցվածքի շարունակական անվտանգությանը նպաստելու կարևոր գործին:Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից մատուցվող կիբեռանվտանգության ծառայությունների հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով: Tweet Դիտում՝ 4496