Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին:Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր իր հրաժարականի մասին:«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին», - գրել էր նա: Tweet Դիտում՝ 966