Թուրքիայի ԿԲ նոր ղեկավարը չի բացառում տոկոսադրույքի բարձրացումն ապագայում

08.02.2024 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Ֆաթիհ Քարահանը ներկայում տոկոսադրույքի հետագա բարձրացման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն կարծում է, որ նման քայլ կարող է պահանջված լինել գնաճի կանխատեսումների վատթարացման դեպքում։

«Մենք կարող ենք խստացնել քաղաքականությունը, եթե գնաճի սպասումները, գների փոփոխությունները, աշխատավարձերը, պետական ծախսերը եւ մասնավոր սպառումը հանգեցնեն գնաճի զգալի շեղմանը մեր կանխատեսումներից», - ասել է Քարահանը:

Նա Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար էր նշանակվել փետրվարի 3-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը։

Ֆաթիհ Քարահանը Թուրքիայի Կենտրոնական բանկի վեցերորդ ղեկավարն է 2019 թվականից ի վեր։ Նա մոտ 10 տարի աշխատել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում, այնուհետեւ եղել է Amazon.com-ի գլխավոր տնտեսագետը:
Դիտում՝ 4806

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW