ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ-ից Հայաստան տեղափոխվող ապրանքների տարանցման հայտարարագրման մասին

08.02.2024 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Հայաստան #ԵԱՏՄ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մանրամասնել է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքից Հայաստան տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կկիրառվեն հետեւյալ մոտեցումները․

•    խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) եւ դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով:

•    Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից եւ այլն) եւ դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձեւակերպման որպես երրորդ երկրի ապրանք։ Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձեւակերպվելու դեպքում դրանք ենթակա կլինեն արգելապահման։

«Միաժամանակ, իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՊԵԿ-ի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW