Փաշինյանն ասել է, որ նոր ատոմակայանի կառուցման համար մասնագետների պակաս կա

08.02.2024 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ատոմակայան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պետք է նոր ատոմակայան կառուցել, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում»։

«Մենք խնդիր ենք դրել կառուցել նոր ատոմակայան, սակայն իրականության առաջ կկանգնենք՝ փող կա, նախագիծ կա, բայց չենք կարող կառուցել, քանի որ մասնագետ չունենք: Արդեն իսկ շատ ուշացել ենք»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ժամկետային զինվորական ծառայությունից կրթության տարկետման իրավունքները եւ քվոտաները սահմանելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել միջուկային էներգետիկայի ոլորտին.

«Մենք մեգանախագիծ ունենք իրականացնելու եւ այդ մեգանախագծի մաս է նաեւ մասնագետների պատրաստումը»:

Դիտում՝ 1527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW