Մեկնարկել է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

06.02.2024 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #սպառողի շահ
Եվրամիություն-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում մեկնարկել է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության նոր ծրագիր:

Նախատեսվում է սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան մոտարկել ԵՄ լավագույն փորձին, ինչպես նաեւ զարգացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները:

«Սպառողների շահերի պաշտպանությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) գործունեության կարեւոր առաջնահերթություններից է, եւ հանձնաժողովը նպատակ ունի ընդարձակել գործունեության ծածկույթն այս ոլորտում:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցությամբ, որի փորձագիտական առաջին առաքելությունն օրերս ժամանել է Հայաստան:

Առաքելության շրջանակում ՄՊՀ պատասխանատուները եւ լեհ փորձագետները ուսումնասիրում են սպառողների պաշտպանության վերաբերյալ ՀՀ գործող կարգավորումները, իրավակիրառ պրակտիկան՝ համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը գնահատելու, մոտարկման ու բարելավման անհրաժեշտություն ունեցող հարցերը նախանշելու եւ կատարելագործման առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- ասված է ՄՊՀ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW