Փաշինյան. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023-ին աճել է 39%-ով

02.02.2024 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով եւ կազմել $7,8 մլրդ։

Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով:

«Գոհունակությամբ եմ նշում, որ հիմնական տնտեսական ցուցանիշների եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեծրով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 4606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW