Մարտին Գալստյանը ներկայացրել է տոկոսադրույքի հարցում «համարձակ» որոշման հիմքերը

30.01.2024 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #տոկոսադրույք
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%, էական աճ է արձանագրել առեւտուրը։

«Այստեղ, մեր դիտարկումներով, երկու գործոն կարող է լինել։ Դրանցից մեկը բռնի տեղահանված արցախցիներին օժանդակություն, օգնություն տրամադրումն էր, առեւտրի ծավալների աճը, շուկայից հավելյալ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումը:

Մյուս գործոնն այն է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն սկսել է հաշվառել առցանց առեւտուրը: Հնարավոր է, որ աճի որոշակի մասը կարող է պայմանավորված լինել նաեւ դրանով»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:


Նա նշել է նաեւ, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների զգալի մասն այսօր ՀՀ աշխատաշուկայի մաս է կազմում.

«Եթե դրան գումարենք այլ երկրներից ժամանած աշխատակիցներին, որոնք ներգրավված են աշխատաշուկայում, կարծում ենք, որ հենց այդ երկու գործոնով է պայմանավորվել ՀՀ աշխատաշուկայում գերտաքացման երեւույթների որոշակի սառեցումը։ Հենց դա էլ թույլ տվեց մեզ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին որոշումը կայացնելիս լինել ավելի համարձակ»:
Դիտում՝ 1701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW