Մեկ հպումով եւ առանց ջանք գործադրելու Իդրամով արդեն կարող եք վճարել կայանատեղի համար: «Կայանատեղի՝ նույն ինքը «կարմիր գծերի» Ա եւ Բ գոտիների համար Idram&IDBank հավելվածով վճարելու նպատակով պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ավտոմեքենայի վճարումներ» բաժին, ընտրել կայանման վճարում տարբերակը, լրացնել անհրաժեշտ տվյալները՝ չմոռանալով նշել նաեւ վճարվող տեւողությունը եւ վճարել»,- ասված է Idram-ի հաղորդագրությունում:Կարող եք կատարել վճարումը նաեւ հիշված վճարումների բաժնից։Ծառայությունը հասանելի է նաեւ idbanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներում, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի տերմինալներում։ Բացի այդ, Idram-ը խաղարկում է վառելիքի քարտեր։ Խաղարկությանը մասնակցելու համար հունվարի 23-ից փետրվարի 6-ը կատարեք նվազագույնը 2000 դրամի չափով վճարում ավտոկայանատեղի համար Idram&IDBank հավելվածով եւ լրացրեք Ձեր Իդրամ ID-ն՝ անցնելով այս հղումով:Փետրվարի 9-ին պատահականության սկզբունքով կընտրվի 5 հաջողակ, որոնք կստանան 50.000 դրամ արժողությամբ վառելիքի քարտ idplus լոյալության հարթակում։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8196