Փաշինյան. Էլեկտրաէներգիայի որակի հարցում «պրոբլեմներ ունենք»
24.01.2024 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը», - հունվարի 23-ին ասել է վարչապետը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ սպասարկման որակի խախտման համար մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ վերականգնվող Էլեկտրաէներգիայի թեմային.
«Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այն, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: