Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey թիմի մասնակցությունը Բուդապեշտի միջազգային մրցույթին

23.01.2024 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #CaseKey
Բիբլոս Բանկ Արմենիան կհովանավորի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը Բուդապեշտում գարնանը կայանալիք Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ CUBE 2024-ին:

Բանկից հայտնել են, որ մի քանի ամիս տեւած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ընտրվել է CaseKey 2023-ի գալա միջոցառման գլխավոր քեյսի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակից, որոնք համապատասխանում են խնդիրների լուծման միջազգային մրցույթի պահանջներին։ Նրանց հետ Բուդապեշտ կմեկնի նաեւ երկու քոուչ։

Ապրիլի 4-11-ը կայանալիք մրցույթին թիմերը կլուծեն 3 քեյս՝ ընդհանուր բիզնես ռազմավարության ուղղվածությամբ։ CUBE 2024-ին կմասնակցի 20 թիմ աշխարհի տարբեր համալսարաններից։ Մրցույթը մշտապես ներգրավում է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ ընկերություններին, որոնց կողմից մշակված բիզնես խնդիրներն էլ լուծվում են մրցույթի մասնակիցների կողմից՝ յուրաքանչյուրն առավելագույնը 20 ժամվա ընթացքում։

Նշվում է, որ CaseKey-ի հայաստանյան թիմը միջազգային ֆորմատով բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակցում է արդեն 4-րդ անգամ՝ ներառյալ 2 անգամ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում եւ եւս մեկը Կոպենհագենում։

«ԿՍՊ միջոցառումներ պլանավորելիս Բիբլոս Բանկ Արմենիան կենտրոնանում է հատկապես կրթության ոլորտի վրա, եւ 2023 թվականին CaseKey-ն ընտրվել էր որպես գործնական հմտություններ սովորեցնող հետաքրքիր նախագիծ։ Մրցույթի ամբողջ ընթացքում բանկը մշտապես կանգնած էր մասնակիցների կողքին՝ սատարելով նրանց կարողությունների զարգացմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձեւաչափ է, որի գլխավոր գործընկերը 2023 թվականին Բիբլոս Բանկ Արմենիան էր: CaseKey 2023-ին մասնակցել է ավելի քան 200 խելացի երիտասարդ, որոնք մրցույթի շրջանակում ծանոթացել են տարբեր ընկերությունների մշակույթին եւ աշխատել իրական բիզնես խնդիրների լուծման վրա:
Դիտում՝ 5128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW