Նոր հասցեում բացվել է Ամիօ Բանկի «Գավառ» մասնաճյուղը
18.01.2024 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամիօ Բանկ



Ամիօ Բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին են կտրել խորհրդանշական ժապավենը:
«Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երեւում է Ամիօ-ի նոր հայեցակարգը. հաճախորդներին տրամադրել եզակի բանկային փորձ՝ համատեղելով բանկային ծառայությունները հյուրընկալ միջավայրի հետ:
Հաճախորդներին ներկայացվել են Ամիօ Բանկի արագ դրամական փոխանցումների նոր առաջարկները, որոնց շնորհիվ րոպեների ընթացքում մարդիկ կարող են հասանելի լինել աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին:
AMIO-ն հնարավորություն է տալիս InteliExpress համակարգի միջոցով գումար փոխանցել արդեն նաեւ Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ։ Այսուհետ գործում է նաեւ փոխանցում ստանալու նորարար, անվճար եւ հեռահար տարբերակը՝ AMIO MOBILE հավելվածի միջոցով լրացնելով փոխանցում ստանալու հայտը։ Մեկնարկել է նաեւ ակցիա դեպի Չինաստան ուղարկվող միջազգային փոխանցումների համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ մասնաճյուղի առաջին հաճախորդներն արդեն հասցրել են գնահատել սպասարկման հարմարավետ ձեւաչափը՝ ծանոթանալով նաեւ բանկի հաղորդակցման թվային հարթակներին եւ նոր պրոդուկտներին:
Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: