Ադրբեջանի խորհրդարանում կոչ են արել դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ

18.01.2024 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

Հանձնաժողովը, մասնավորապես, կոչ է արել կառավարությանը սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի քաղաքացիների ակտիվները, դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, դուրս բերել բոլոր ֆրանսիական ընկերություններն Ադրբեջանից, այդ թվում՝ TotalEnergies-ը և թույլ չտալ ֆրանսիական ընկերություններին մասնակցել Բաքվի կողմից պատվիրված որևէ նախագծի։

Նախօրեին Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Դիտում՝ 4871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW