Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը

18.01.2024 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #«Լիդիան Արմենիա» #կառավարության

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «վերջին 5-6 տարվա ընթացքում պարբերաբար առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ, ու կառավարությունը հետեւողական է եղել բոլոր մտահոգություններին»:

«Այն ժամանակ, երբ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Ողջունելի է՝ ներդրողները ցանկացել են, որ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ու բաժնեմաս ունենա նախագծում: Այս դեպքում բաժնետոմսերի 12.5%-ը կանցնի ՀՀ կառավարությանը՝ այսինքն ժողովրդին»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի ազդակիր համայնքներին կվճարվի $7 միլիոն. ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը եւ Վայքը:

«Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում ու լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսական զարգացման համար։

Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Որպես բաժնետեր կառավարությունն այս հարցում կլինի հետեւողական»,- եզրափակել է Փաշինյանը:

Դիտում՝ 2986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW