ՊԵԿ-ը 2023 թվականին պետական բյուջե է վերականգնել շուրջ 19.2 մլրդ դրամ

17.01.2024 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #պետբյուջե
2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթային գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրման դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ:

Մասնավորապես,

- 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ: 2023 թ-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր հարկային ստուգումների եւ վարույթային գործողությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:

- Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ծածկագրված եղանակով իրականացված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքերով իրականացված ձերբակալումների, դրան ուղեկցող անձնական խուզարկությունների, ինչպես նաեւ միջոցառումների ընթացքում անհետաձգելի վարույթային գործողությունների արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 1.8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:

- Վարչության ամենօրյա բազմակողմանի եւ լայնածավալ աշխատանքների արդյունքում, բացի նշված անձանցից այլ հարկ վճարողների մոտ եւս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը կազմել է շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։
Դիտում՝ 1179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW