Հայաստանում երկրորդ տարին կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 10, 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների նույն տարիքային խմբի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այս հղումով:Դպրոցական փուլը կանցկացվի 2024 թվականի մարտին, հանրապետական փուլը՝ մայիսին, իսկ միջազգային փուլը՝ սեպտեմբերին Հունաստանում՝ ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։Հայաստանում օլիմպիադան կազմակերպվում է Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ԿԳՄՍՆ ու Հայաստանում Ամերիկյան համալսարանի, ինչպես նաեւ՝ միջազգային գործընկերների` Economic Fundamentals Initiative-ի եւ The Institute of Economic and Social Studies (INESS)-ի հետ համագործակցությամբ։Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77088778, կամ գրել՝ eo@becisions.com: Tweet Դիտում՝ 1908