Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ մարմիններում 2024 թվականին Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել է կազմակերպության երկրների ղեկավարներին եւ ընդգծել տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայման կարեւորությունը։«Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայում: Այս պայմաններում մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ԵԱՏՄ լիարժեք գործունեությունը ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի»,- ասված է Փաշինյանի ուղերձում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Փաշինյանը նաեւ հավելել է, որ ԵԱՏՄ շուրջ 10 տարվա գործունեության արդյունքներով զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ոլորտներում։«Միեւնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ավարտին հասցնել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը։ Միայն ջանքերի համադրմամբ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ապագա սերունդների համար ստեղծել տնտեսական համագործակցության էլ ավելի կայուն մոդել, որը կապակցված չի լինի քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը։Փաշինյանը նաեւ նշել է, որ ԵԱՏՄ ներսում վստահության ամրապնդումը սկզբունքորեն կարեւոր է։«Ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել մաքսային կարգավորումը, նվազագույնի հասցնել մաքսային եւ այլ տեսակի պետական հսկողության միջոցների կիրառումը անդամ երկրների կողմից ԵԱՏՄ մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների նկատմամբ, ներդնել ու զարգացնել միասնական մաքսային տարանցիկ համակարգ»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում։ Tweet Դիտում՝ 4609