Թուրքական բանկերը Ռուսաստանից վճարումներ չեն ընդունում

16.01.2024 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքական բանկերը հունվարի 1-ից հրաժարվում են բանկային վճարումներ եւ փոխանցումներ ընդունել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ekonomim թերթը։

Նշվում է, որ թուրք արտահանողները խնդրի են բախվել. բանկերը հրաժարվում են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ՝ նախատեսված ապրանքների մատակարարման վճարելու համար։

Խնդիրը սկսել է լրջանալ 2023 թվականի դեկտեմբերից, երբ արտահանողներից շատերը սկսել են բողոքել, որ չեն կարող Ռուսաստանից վճարումներ ստանալ թուրքական լիրայով եւ ռուբլով։

«Նման փոխանցումները կա՛մ ուղղակիորեն հետ են ուղարկվել որոշ մասնավոր բանկերի կողմից, կա՛մ մերժվել գործարքի սկզբնական փուլում՝ իբր այն պատճառով, որ վճարումը կատարվել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների համար։ Ըստ թերթի՝ հունվարի 1-ից նման փոխանցումները գրեթե դադարել են, եւ այս իրավիճակը մեծ հարված է հասցնում արտահանմանը: Գործարարները սպասում են հրատապ լուծումների՝ Ռուսաստանում առեւտուրը շարունակելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Դիտում՝ 4920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW