Դեկտեմբերին 50 հարկ վճարող խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

16.01.2024 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկատու #անկանխիկ գործարք
2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք:

Կոմիտեն ներկայացրել է խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը եւ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարները:
Դիտում՝ 1268

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW