«Գալաքսի»-ն աջակցել է Խրիմյան Հայրիկի արձանագրված երգի վերականգնմանը
08.01.2024 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /


1970-ականներին ազգագրագետ, վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը ձայնագրում է այն արխիվի համար ու Սովետական Միության երկաթե վարագույրից այն կողմ հայերն առաջին անգամ լսում են այս երգը` հուզիչ, պարզ ու մաքրամաքուր:
Սիմվոլիկ նշանակության այս ստեղծագործությունը ինքնության ու հավատքի պայքարի այս դժվարին ժամանակներում միավորել է ստեղծարար մասնագետների, արտիստների, երաժշտագետների, որոնք երեք ամիս շարունակ աշխատել են` կյանքի կոչելու «Գալաքսի» հիմնադիրների պարզ ու շիտակ գաղափարը` ամրապնդել ու վերագտնել Սուրբ Ծննդյան տոնի կենսական խորհուրդը ամեն հայ ընտանիքի համար:
«Մենք հավատում ենք հայ մարդու աշխատանքի ու աշխատասիրության ուժին: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը միավորված լինի, հավատա ու ապավինի սեփական ուժերին: Այս ստեղծագործությունը կարևոր հաղորդագրություն ունի: Այն նկարագրում է մեր հավաքական կենսակերպը` աշխատել ու ստեղծել հավատով, աղոթքով ու բարությամբ: Մենք շատ կուզեինք, որ այս երգի հաղորդագրությունն ու բառերը հնչեն բոլոր հայ ընտանիքներում Սուրբ Ծննդին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Երգի ու վերջինիս պատմության ընտրության համար հաղորդակցության պրոֆեսիոնալ խումբ է աշխատել: Որպես ստեղծարար խնդիր սահմանվել է պահանջը` գտնել ու վերհանել ժողովրդի սրտից բխող որևէ պարզ երգ, որը կլինի դրական, կպատմի հայ մարդու կենսակերպը սեփական դիրքերից: Նախագծի ստեղծագործական պրոցեսը ղեկավարել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը, իսկ երգի գեղարվեստական մշակումը կատարել է հայտնի «Կաթիլ» բենդը:
«Իր տեսակի մեջ սա առաջին ու բացառիկ նախագիծն է Հայաստանում, որը էթնիկ ժողովրդական երգին ակադեմիական հնչողություն ու երաժշտական ձևավորում է տալիս: Ընտրանքում մենք ունեցել ենք շատ ավելի մեղեդային երգեր, բայց ընտրությունը կանգ առավ հայրապետի ստեղծագործության վրա: Մենք շատ կցանկանանք, որ այն սիրվի ու մարդիկ սեփական տարբերակներն առաջարկեն այս երգի»,-ասել է «Կաթիլ» բենդի համահիմնադիր Գրիգոր Դավթյանը:
Երգի կատարմանը մասնակցել են Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի սաները, խմբավար՝ Գրիգոր Հարությունյանի ղեկավարմամբ: Երեխաներին ձայնակցել է «Կաթիլ» բենդի վոկալիստ Սևադա Համբարչյանը, գործիքավորումը ղեկավարել է Գրիգոր Քարտաշյանը: Երաժշտությունը ձայնագրվել է` տրամադրվելու հանրությանը բաց լիցենզիայով, որպեսզի ցանկացած հայ այն կարողանա օգտագործել ու դարձնել սեփականը: Տեսաշարի համար ընտրվել են ձյունասպիտակ հայոց լեռները, որպեսզի կադրերը զերծ լինեն ցանկացած ավելորդ պատկերից և ամբողջ ուշադրությունը լինի երգի կախարդական տողերին: Ստեղծագործական խումբը նախագծի վերաբերյալ նոր զարգացումներ է խոստանում, իսկ առայժմ հորդորում հնչեցնել «Բարի լուսո»-ն բոլոր հայ ընտանիքներում` հանուն հավատի ու միասնության:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: