Սահմանամերձ գյուղերում սահմանվել է տների կառուցման արտոնությունների նոր քվոտա

19.03.2026 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սահմանամերձ գյուղ #քվոտա
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 2025-ի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։ Միեւնույն ժամանակ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ բնակչության եւ շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության եւ շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10%-ի (ընդհանուր 774 քվոտա)։ Առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ 

Որոշմամբ նաեւ առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։ Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրով սահմանված 2400 շահառուն փոխարինել մինչեւ 3820-ով: Առաջարկվում է ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2027 թ. դեկտեմբերի 31-ը։ 
Դիտում՝ 345

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW